COVID-19-ի Ազդեցությունը Տնտեսության Վրա

DataPoint Armenia
3 min readJun 2, 2020

--

Անկասկած, COVID-19ը մեր կյանքի վրա ունեցավ այնպիսի ազդեցություն, որի մասին անգամ պատկերացնել չէինք կարող։ Առողջապահական աղետալի ճգնաժամից բացի, համաճարակի արդյունքում <տնտեսական ճգնաժամ> արտահայտությունը նորից դարձավ մեր առօրյա բառապաշարի մի մասը։ Մինչ աշխարհի տարբեր անկյուններում հնչում են անխուսափելի ճգնաժամի մասին խոսակցությունները, շատերս դեռ լիովին չենք պատկերացնում թե ինչ ահռելի ազդեցություն կունենա համաճարակը տնտեսության վրա։

Photo by Markus Winkler on Unsplash

Այդ իսկ պատճառով, մենք որոշեցինք ուսումնասիրել տնտեսության այն ճյուղերը, որոնք, ըստ մեզ, ամենազգայունն են ներկայիս իրավիճակի փոփոխությունների նկատմամբ, լինեն դրանք դրական, թե՛ բացասական փոփոխություններ։

Մեկ այլ տերմին, որը նույնպես անմիջապես դարձավ մեր առօրյա բառապաշարի մի մասը, Zoom-ն էր։ Կարիք չկա նշել, որ համալսարանների և կազմակերպությունների առցանց միջավայր տեղափոխվելու հետ մեկտեղ, մեծացավ առցանց հաղորդակցություն ապահովող հարթակների նկատմամբ պահանջարկը։ Այդ հարթակների շարքում ամենահաջողակներից էր Zoom-ը։

Ինչպես կարող եք տեսնել ներքևի պատկերում, համաճարագի տարածման հետ միարժամանակ, Zoom-ի բաժնետոմսերի գները բարձրացել են 75 ԱՄՆ Դոլլարից ընթուպ մինչև 169 ԱՄՆ Դոլլար՝ ավելի քան կրկնապատկվելով չորս ամսվա ընթացքում։

Սակայն, Zoom-ը միակ կազմակերպությունը չէ, որը նկատել է բաժնետոմսերի գների նման աճ։ Ինքնամեկուսացման վերաբերյալ օրեքների հայտարարման արդյունքում, շատերը սկսեցին ժամանցի նոր միջոցներ փնտրել իրենց տներում։ Netflix-ը դարձավ հիմնական ժամանցի միջոցներից մեկը, որը ակնհայտ է բաժնետոմսերի գների տեսապատկերին նայելիս։ Netflix-ի բաժնետոմսերը երբեք այնսքան բարձր չեն եղել։

Անկասկած, Netflix-ով Chef’s Table դիտելը համեմատելի չէ Բալիի ծովափերից մեկում ավանդական ուտելիք վայելելու հետ։ Սակայն, քանի դեռ Ձեր դեպի Բալի ճամփորդության խափանումը հիասթափեցնող է Ձեզ համար, այն աղետալի է տուրիզմի տնտեսության համար։

Booking Holdings Inc-ը, մասնավորապես, տնտեսապես ամենամեծ կորուստները կրած կորպորացիաներից մեկն է։ Կազմակերպությունը, որը ղեկավարում է Bookings.com, Kayak և մի շարք այլ հանրահայտ առցանց տուրիզմի հարթակներ, մեծ կորուստներ է կրել համաճարակի արդյունքում։

Ինչպես կարող ենք տեսնել, Booking Holdings-ի բաժնետոմսերի գինը նվազել է համաճարակի սկզբնաշրջանում, դարձնելով տուրիզմի տնտեսությունը համաճարակի ամենառաջին զոհերից մեկը տնտեսական տեսանկյունից։

Ինչպես տեսանք, ճգնաժամի ազդեցությունը տարբեր էֆֆեկտներ ուներ տնտեսության տարբեր ճյուղերի վրա, գուցև և անարդար, սակայն սա է ճշմարտությունը երբ խոսքը գնում է նման արտակարգ իրավիճակների մասին։ Սա խոսում է այն մասին, որ կյանքեր փրկելուց բացի, տանը մնալու և ինքնամեկուսացման մասին հորդորներին հետևելը կարևոր է նաև տնտեսական տեսանկյունից, քանզի այն թույլ է տալիս երկրների կառավարություններին կանխել վարակի տարածումը և առավել շուտ վերաբացել բիզնեսները, որի դեպքում էլ կմեղմացվեն համաճարագի տնտեսական հետևանքները։ Այսպիսով, հետևե’ք տանը մնալու հորդորներին և մի փոքր ժամանակ տրամադրեք Zoom-ի և Netflix-ի բաժնետոմսեր գնելուն:

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

--

--

DataPoint Armenia
DataPoint Armenia

Written by DataPoint Armenia

Initiative That Strives To Accelerate The Development Of Data Science In Armenia

No responses yet

Write a response